Փաշինյանի այցից հետո բնակիչները դարձել են մի քիչ զգուշավոր ու լավատես. Ոսկեպարի համայնքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզ։ Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում:

ArmLur.am-ի հետ զրույցում Ոսկեպարի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը ասաց, որ հանդիպումը անցել է նորմալ: Քննարկվել են սահմանային հարցեր:

Նրա խոսքով՝ առաջին անգամ հանդիպումի ժամանակ բնակիչները պահանջ էին ներկայացրել վարչապետին, նա խոստացել էր, որ կվերադառնա և կպատասխանի գյուղացիների առաջարկին և հանդիպման ժամանակ չի եղել հարցեր, որոնց պատասխանը չի հնչել:

Հանդիպման ընթացքում հավաքվել է բնակիչների հեռախոսները, աշխատակցի խոսքով՝ անվտանգությունից ելնելով:

«Փաշինյանի այցից հետո բնակիչները դարձել են մի քիչ զգուշավոր ու լավատես»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ մարտի 18-ին այցելել էր Ոսկեպար, բնակիչների խոստացել էր, որ 10 օրից կրկին կվերադառնա, բայց այցելեց մեկ ամսից։




Լրահոս