
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաստատում է, որ Էջմիածնի քաղաքապետը ի շահ իր կաստայի փոխել է հողի գործառնական նշանակությունը` ճիշտ նույն արարքը, ինչի համար 2 տարուց ավել Վանաձորի քաղաքապետը գտնվում է զնդաններում։
Իհարկե՜ մի օր ՔՊ իշխանությունը կավարտվի, իհարկե՜ իրավապահ համակարգը վերստին կանկախանա, իսկ ի՞նչ են պատասխանելու այսօրվա պատկան մարմինները` իշխանավոր-ընդդիմադիր նման բիրտ տարբերակման համար, կամ կունենա՞ն պատասխան։