
Թերթը գրում է,
որ ոստիկանության Մեծամորի բաժնի նոր պետ Մուշեղ Օհանյանի առաջին գործը եղել է բաժնի շենքի
վրա ծածանվող ՀՀ պետական դրոշի փոխարինումը նորով: «Ինչպես հայտնի է, նախկին պետ Մարատ
Պողոսյանն իր պաշտոնին հրաժեշտ տվեց այն պատճառաբանությամբ, որ պատշաճ ուշադրություն չի դարձրել ՀՀ պետական խորհրդանիշներից մեկին՝ դրոշին, որը վերածվել էր ցնցոտիի: Իհարկե, մեծամորցիները գոհ են, որ հիմա քրջի փոխարեն շենքի վրա եռագույն դրոշ է ծածանվում, բայց ասում
են, որ բաժնի պետից ակնկալում են անաչառ և օբյեկտիվ գործունեություն, ինչը նախորդի
օրոք ավելի շատ էր պակասում»: