Այն, որ ՔՊ-ականները վաղուց են թիրախավորել Սամվել Վարդանյանին հայտնի իրողություն է: Բան այն է, որ մինչ այս դեպքը ՔՊ-ականները Սամվել Վարդանյանի դեմ այլ գործողություներ են արել:
Խոսենք փաստերով
Նախ ամենասկզբից
Ապրիլի 16-ին 42 համար երթուղայինում քաղաքացի Սամվել Վարդանյանը միջադեպի է բռնվում ՔՊ-ական պատգամավոր Սամվել Վարդանյանի հետ, որից հետո նրան ձերբակալել էին:
Սակայն դեպքերը այլ զարգացում ունեցան, երբ Սամվել Վարդանյանին քննչական կոմիտեից տանում են Ձերբակալված անձանց պահման վայր, ճանապարհին ոստիկանների հոգածության ներքո գտնվող Սամվել Վարդանյանին անհայտ անձիք դուրս են հանում եւ սպառնում ու ծեծում: Մինչ օրս կատարողները հայտնաբերված չեն:
Իսկ մինչ այս դեպքը ինչ էր եղել 2023 թվականին Սամվել Վարդանյանի հետ,որի մասնակիցն էր եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնժողովի նախագահի ԺՊ Ռուստամ Բաքոյանը:
Երեւանի Աբովյան փողոցում Ռուստամ Բաքոյանը հայհոյել էր քաղաքացի Սամվել Վարդանյանին եւ փորձել է հարվածել նրան:
Սամվել Վարդանյանը հրավիրվել էր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ մանրամասներ պատմել դեպքից:
Քնար Մանուկյան