
Երեկ ուշ գիշեր հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով ձերբակալված Սամվել Վարդանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ, դատարանը Վարդանյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, ինչպես նաև 7 մլն դրամ գրավ։
Այսօր Սամվել Վարդանյանի ազատ արձակելու համար դրամահավաք է սկսվել։ Հաղորդավարուհի Լիկա Թումանյանը քիչ առաջ հայտնեց, որ արդեն հավաքվել է 5 մլն դրամ։ Թումանյանի հաղորդմամբ՝ այդ գումարից 1-ական 1 մլն տվել են Ավետիք Չալաբյանը և Արթուր Վանեցյանը։