
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք են բերվել ռազմաքաղաքական պայմանավորվածություններ՝ նշելով, որ ավելի վաղ պաշտոնական Երևանը հրապարակավ հավաստիացնում էր, որ Արևմուտքի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ:
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մեկնաբանելով Զախարովայի հայտարարությունը, ասաց.
«Ես չեմ կարծում, որ ինքը այն կարգավիճակն ունի, որ կարող է հայտարարությամբ հանդես գալ»:
Հովիկ Աղազարյանը կարծում է, որ նա լիազորություն չունի նման հայտարարություն անելու համար:
Էմմա Մարտիրոսյան