
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արարատի մարզ, ք. Արարատ, Աղբյուր Սերոբ, Օղակաձև խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացրել։
Տեսչական մարմնի և Արարատ համայնքի համագործակցության արդյունքում համայնքային հողամասի վրա ինքնակամ կառուցված վերոնշյալ բենզալցակայանն ապամոնտաժվել է։