Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները. Առողջապահության նախարարության խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը:
Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ`
☑️ զարկերակային ճնշման բարձրացում
☑️ սրտի կծկումների հաճախության բարձրացում
☑️ սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ:

Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է գտնվեն բժշկի (ընտանեկան բժիշկ, սրտաբան, թերապևտ) հսկողության տակ անհրաժեշտության դեպքում` նշանակված դեղի դեղաչափերը կարգավորելու համար:

Զարկերակային գերճնշումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ`
սիրտ-անոթային հիվանդություններ (սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և այլն)
ուղեղանոթային հիվանդություններ (ներուղեղային արյունահոսություն, իշեմիկ
ինսուլտ, անցողիկ իշեմիկ գրոհ և այլն)
պերիֆերիկ զարկերակային հիվանդություն
երիկամների հիվանդություններ
հիպերտենզիվ ռետինոպաթիա:
Փոփոխելով ապրելակերպը` կարելի է հասնել զգալի բարելավման, այն է`
✅գիրության առկայության դեպքում նվազեցնել մարմնի զանգվածը
✅ սննդի մեջ նվազագույնի հասցնել աղի քանակությունը
✅ հաճախակի մարզվել, քայլել:




Լրահոս