Փարիզի ՊՍԺ-ի և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև ընդհարում է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո։
Կրքերը բորբոքվել են Կիլիան Մբապեի պատճառով։ «Սա ֆուտբոլ է, խոսել պետք է դաշտում»,- բղավել է ֆրանսիացի հարձակվողը։ Դրանից հետո ֆուտբոլիստներն ընդհարվել են հանդերձարան տանող թունելում, գրում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում Ֆրանսիայի չեմպիոնը Մբապեի դուբլի օգնությամբ հաղթել էր 4-1 հաշվով, իսկ կիսաեզրափակչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: