Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթին հաղթած Եվգենի Տիշչենկոն որակազրկվել է դոպինգի համար, հաղորդում է Bild-ը։
Ռուս բռնցքամարտիկի հաղթանակը Լեոն Հարթի նկատմամբ չեղարկվել է։ Դեկտեմբերին կայացած մենամարտում Տիշչենկոն հայ բռնցքամարտիկին 6-րդ ռաունդում հաղթել էր տեխնիկական նոկաուտով։ Վիճարկվում էր WBA վարկածով Bridgerweight քաշային կարգի (մինչև 101,6 կգ) չեմպիոնական գոտին։
2016թ․ օլիմպիական չեմպիոնի դոպինգ թեստի A և B պատասխաններն էլ դրական են եղել։ Տիշչենկոն որակազրկվել է մինչև այս տարվա դեկտեմբերի 9-ը և զրկվել իր բոլոր տիտղոսներից։
35-ամյա Լեոն Հարթը բնակվում է Գերմանիայում, սակայն ներկայացնում է Հայաստանը: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 5 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։