Դեռ 2022 թվականից կառուցվող Մաշտոցի պողոտայի՝ «Փակ շուկայի» հատվածում գտնվող գետնանցումը այժմ այս տեսքն ունի։
Արդեն մի քանի անգամ անձրևային եղանակից հետո գետնանցումը վերածվում է լճի, իսկ գետնանցումով անցնելը քաղաքացու համար՝ փորձության։
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը մեծ շուքով ամիսներ տևած շինարարությունից հետո հանդիսավոր բացման արարողություն արեցին, կտրեցին կարմիր թելը։ ArmLur.am-ը ֆիքսել է, որ «Փակ շուկայի» հատվածում գտնվող գետնանցումում փոշին, կեղտը, փլատակները վերացան, տարածքը կարծես բարեկարգվեց, սակայն գետնանցումում երեկոյան հաճախ լույս չի լինում, իսկ ջրահեռացման համակարգը, որը, ըստ Խորեն Գրիգորյանի, հատուկ մտածված է արվել, պարզապես չի գործում․ անցումը արդեն մի քանի օր է ջրի մեջ է։
ArmLur.am-ը ֆիքսել է, որ գետնանցումը, որքան էլ մեծ շուքով բացվեց, այնուամենայնիվ, դեռ կիսատ է, գրեթե 1-2 ամիս է դեռ գետնանցումից դուրս եկող մայթերն են նորոգում՝ փորձելով փակել գետնանցում լցվող ջրի ճանապարհը, ձթապատում են տարածքը։
Ստացվում է, որ մեկ անգամը բավական չէ, քաղաքապետարանը մի քանի հատկացում պիտի անի, բայց արդյունքում ոչ մի հարց իր լուծումը վերջնական չի ստանա։
Քաղաքի զգալի խնդիրների վրա աչք է փակել քաղաքապետարանը, սկսել է դարավոր ծառերն արմատախիլ անելու գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում։