Ժամանակակից ֆուտբոլի էտալոնը Բարսան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Մախաչկալայի “Անժիի” համար ակումբային քաղքականություն

վարելու օրինակը “Բարսելոնան” է”,- ռուսական ակումբի հարձակվով Սամուել Էտո”Օյի խոսքերն

է մեջբերում Guardian-ը: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անժին ամենաակտիվներից

էր և բացի կամերունցուց ձեռք բերեց նաև Ռուսաստանի հավաքականի պաշտպան Յուրի Ժիրկովին

և հունգարացի խոստումնալից կիսպաշտպան Բալաժ Ջուջակին: 2009 թ. ամռանը, երբ Abu

Dhabi United Group-ը դարձավ Մանչեսթեր Սիթիի սեփականատերը, անգլիական ակումբը

100 մլն ֆունտ ստերլինգի տրանսֆեր իրականացրեց: Այդուհանդերձ, Անժիի կամերունցի հարձակվողը

պնդում է, որ իր ակումբը չի նմանվում Սիթիին: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք

Բարսելոնային նմանվելու համար: Բարսան է ժամանակակից ֆուտբոլի էտալոնը, ոչ թե”

Մանչեսթեր Սիթին: Ոմանք Անժիին համեմատում են անգլիական ակումբի հետ, սակայն դա

ընդամենը տեսակետ է: Անժիի նպատակը շրջանին ճանաչում բերելն է և ճիշտ ֆուտբոլային

քաղաքականությամբ թիմին նոր մակարդակի հասցնելը”,- հայտարարել է  Էտո”Օն:




Լրահոս