
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Օրակարգում ապրիլի 5-ի Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումն է եղել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նիստն ընդամենը 1.5 ժամ է տևել, քանի որ ասելու շատ բան չի էլ եղել:
Սկզբում ելույթով է հանդես եկել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հետո վերջինս պատասխանել է ՔՊ-ականների հարցերին:
Ըստ էության՝ Արմեն Գրիգորյանի ասածն այն է եղել, որ բացառապես տնտեսական հարցեր են քննարկվել Բրյուսելում: ԱԽ քարտուղարը նաև ակնարկել է, որ թեև տնտեսական հետագա համագործակցության նախադրյալներ կան, բայց հանդիպման արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չեն եղել, որքան նախապես ակնկալվում էր:
ՔՊ-ականներն էլ ցնծությամբ չեն ընդունել հանդիպման արդյունքները:
Նիստի վերջում ամփոփիչ կարճ ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը:
Ք․Մ