
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը մի քանի ժամով փակվել է։
Պատճառը վրացական հատվածում կատարվող վերանորոգման աշխատանքներն են։
Այս մասին տեղեկացրել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ավտոճանապարհների դեպարտամենտից։
Փրկարար ծառայությունը ևս տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: