Նորից են հանդիպելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է «Կովկաս օնլայնը» մարտի վերջին հավանաբար կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Մարտի 23-25-ին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպումը: Հայաստանը շարունակում է հանդես գալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին փոխադարձ զիջումների հիման վրա», – ասել է Բաղդասարյանը:

«ՆԱՏՕ-ն և Հարավային Կովկասը. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» խորագրով միջազգային կոնֆերանսին ԱԽ քարտուղարը նշել է նաև, որ «Գնդակը Ադրբեջանի կիսադաշտում է, քանի որ ձեռք բերված համաձայնությունները չեն ստանում հետագա զարգացումը»:

«Անվտանգ և կայուն տարածաշրջանը կարևոր է ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ողջ քաղաքակիրթ հանրության համար», – ասել է Ա.Բաղդասարյանը:




Լրահոս