ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք,կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում։

Այս մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնելով, թե Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից:

«Կան փաստեր, որոնք համառ են։ Մենք, ամեն դեպքում, Հայաստանի հետ դաշնակիցներ ենք՝ իրավական, տնտեսական ու անվտանգային առումներով։ ՀՀ կառավարության ղեկավարը խորհրդարանում ասաց, որ ՌԴ դերը դժվար է թերագնահատել, և գնահատում ենք այն դրականը, որ եղել է և կա։ ԵԱՏՄ-ում ամենաշատ օգուտները՝ հարաբերական առումով, ստանում է Հայաստանը։ Երկրի տնտեսության 35%-ը իրացվում է ԵԱՏՄ-ում։ Նախորդ տարի ՀՀ-ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 37%–ը ԵԱՏՄ-ն է, 13%-ը՝ ԵՄ-ը, 3%-ը՝ ԱՄՆ-ն։ Գազը՝ 173 դոլար խորանարդ մետրիր։

Ամերիկան ցանկանում է փակել Մեծամորի ատոմակայանը և փոխարինել փոքր կայաններով: Հույս ունեմ՝ Հայաստանում հասկանում են Մեծամորի ատոմակայանի արտադրած էներգիայի կարևորությունը։

Զանգեզուրի ՊՄԿ–ն Հայաստանի գլխավոր հարկատուն է։ Ցավոք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններից հետո անմիջապես ԱՄՆ-ԵՄ–ը խառնվեցին գործընթացին՝ իրենցով անելու համար արդյունքները: Ցանկանում եմ կրկնել Փաշինյանի խոսքերը, որ իրենք գնահատում են ու արժևորում ՌԴ դերն ու ՌԴ-Հայաստան հարաբերությունները»,-նշել է Լավրովը։




Լրահոս