Քաղաքացիներն արդեն բացել են Մարգարա-Վանաձոր միջպետական ճանապարհը. ինչ են խոստացել նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիներն արդեն բացել են Մարգարա-Վանաձոր միջպետական ճանապարհը:

Ինչպես հայտնի է, այսօր Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ի նշան բողոքի, 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը․ պատճառը ոռոգման ջրի կրկնակի-եռակի անգամ թանկացումներն են:

ArmLur.am-ի հետ զրույցում Վարդանաշեն բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Միհրան Հովհաննիսյանն ասաց, որ բնակիչները հանդիպել են համայնքապետ Վահրամ Խաչատրյանի հետ և բացել են ճանապարհը.

«Համայնքապետը կհանդիպի մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ, նրանց կներկայացնի գյուղում առկա խնդիրը, կհասկանան՝ ի՞նչ են անում:
Հիմա ճանապարհը բաց է, բնակիչներն անցել են իրենց բնականոն կյանքին: Երեքշաբթի համայնքի բնակիչներին խոստացել են պատասխան տալ»,-ասաց Հովհաննիսյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս