
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 22-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա, հանդիպում կունենա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել են Կրեմլից:
«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ: