Ակադեմիական քաղաքի մասին խոսակցություններ շատ հաճախ գլուխ են բարձրանում և նոր թափ առնում:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի« Սասունցի Դավիթ կայարանից երկաթուղով շրջայց կատարեց՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները:
Ակադեմիական քաղաքի կառուցումը շատ մարդկանց դժգոհությունն է առաջացրել:
Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, ասաց, որ այս իշխանությունը մշակույթից չի հասկանում:
«Մի զարմացեք, որ «Գոյ»-ը փակում են: Այնտեղի դերասանները մեծ մասամբ իմ ընկերներն են, ես պատրաստ եմ պայքարելու ամեն կերպ, բայց մինչև իշխանություն չփոխվի, էս փակել-բացելը միշտ լինելու է»: