Հագուստ արտադրող Benetton ընկերությունը հետ է կանչել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի և եգիպտացի իմամի համբույրի նկարով իր գովազդը,- հաղորդում է Associated Press-ը: Համբույրն իրական չէ, այլ արված է ֆոտոշոփի միջոցով: Վատիկանի ներկայացուցիչը գովազդային պաստառը համարել է անընդունելի: Benetton-ը, որը հայտնի է իր ցնցող գովազդներով, բացատրել է, որ կրոնական և քաղաքական գործիչների համբույրի իմաստը հանուն բարության ատելությունը հաղթահարելն է:Մյուս գովազդային պաստառներում համբուրվում են, օրինակ, Բարաք Օբաման եւ Ուգո Չավեսը, Կիմ Չեն Իրը եւ Հարավային Կորեայի նախագահը, Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին, Մահմուդ Աբբասը եւ Բենյամին Նեթանյահուն:
Benetton-ի գովազդում Հռոմի պապը համբուրվում է եգիպտացի իմամի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ