ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին` համապարփակ կարգավորման նպատակով. Կլաար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը` նշելով.

«Ոգևորող են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի և 1991 թ. Ալմա Աթայի համաձայնագրի ու իրավաբանական փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին նորությունները: ԵՄ-ն լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով»:




Լրահոս