
Եվրոպայի ամենամեծ այգում և ծաղիկների բուծարանում զբոսաշրջիկների համար տարին մեկ անգամ ծաղիկների փառատոն է անցկացվում, որի ժամանակ այցելուները հնարավորություն են ունենում հիանալու ծաղիկներից պատրաստված գեղեցիկ ու անկրկնելի ստեղծագործություններով:
1949-ից սկսած` Նիդեռլանդներից 30 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ Լիսսե քաղաքի Կեկենհով այգում ծաղիկների փառատոն է անցկացվում: Կեկենհոֆում 32 հեկտարի վրա տարածվում են 15 կմ-անոց, անցորդների համար նախատեսված ճանապարհներ, որոնք անցնում են կակաչների, տարբեր բուսատեսակների ու արհեստական ջրամբարների կողքով:
Ստորև ներկայացնում ենք ИТАР-ТАСС-ի պատրաստած ֆոտոշարքը: