Մենք կտրականապես մերժում ենք ՌԴ իշխանությունների անհիմն փորձերը՝ մեղադրել Ուկրաինային Crocus-ում ահաբեկչության համար․ G7-ի երկրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հրաժարվում են ընդունել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս» համերգրասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը Ուկրաինայի մասնակցությունը։

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել էր, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հարցում «ակնհայտ է ուկրաինական հետքը», իրավապահները ջանքեր են գործադրում հանցագործության կազմակերպիչներին հայտնաբերելու համար։

«Մենք կտրականապես մերժում ենք Ռուսաստանի իշխանությունների անհիմն փորձերը՝ մեղադրել Ուկրաինային մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչության մեջ», – ասվում է G7-ի հաղորդագրության մեջ՝ իտալական Կապրի կղզում կայացած հանդիպման արդյունքներով:




Լրահոս