ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ Է ՀԱՍՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Հարությունյանը 2008 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում ընտրվել է Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնին, եւ պաշտոնավարել մինչեւ 2009 թվականի մայիսի 31-ը։ 2009 թվականին Երեւան համայնքի կազմավորումից հետո՝ նույն թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից հետո, Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանի կողմից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին, որում պաշտոնավարել է մինչեւ 2017 թվականը:

 

2009 թվականին Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Արմեն Հարությունյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի կարգով լիազորված լինելով նույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով հրավիրել եւ վարել է ավագանու նիստեր, համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանված պայմաններով՝ օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող գույքը, իր իրավասության շրջանակներում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ եւ արձակել կարգադրություններ. նույն օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով սահմանված կարգով՝ առաջարկություն ներկայացնել համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու, նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ լիազորված լինելով համայնքի ավագանու՝ օրենքին հակասող որոշումների վերաբերյալ եռօրյա ժամկետում համայնքի ավագանուն ներկայացնել համապատասխան հիմնավորումներով գրավոր առարկություններ եւ առաջարկություններ, ՀՀ հողային օրենսգրքով եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին.  միաժամանակ նույն գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Մասնավորապես՝ Երեւանի, Լիոնի քաղաքապետերի եւ Մեծ Լիոնի նախագահի միջեւ 2008 թվականին ստորագրվել է ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիր, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ ընդառաջելով Երեւանի քաղաքային ղեկավարների դիմումին՝ Լիոն քաղաքը որոշել է աջակցել Երեւան քաղաքին եւ Էրեբունի համայնքին, պարտավորվել է սուբսիդավորել Երեւան քաղաքին՝ ֆինանսավորելու «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») համար նախատեսված սարքավորումների ձեռք բերումը, բարեկարգման աշխատանքների իրականացումը, անհրաժեշտ պարագաների գնումը, կանաչ տարածքների կառավարումը, իսկ Երեւան քաղաքը պարտավորվել է ստանալ ֆոնդը եւ օգտագործել «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») ծրագրի իրականացման նպատակով: Ըստ նույն համաձայնագրի՝ որոշվել է դոտացիայից տրամադրել 15.000 եվրո կանխավճար, իսկ մնացորդ 80.000 եվրոն տրամադրել վճարված նախահաշիվների ներկայացման եւ աշխատանքների առաջընթացի պարագայում:

Այնուհետեւ, 2008 թվականի հոկտեմբերի 28-ին կայացել է մրցույթ, որի արդյունքում որոշվել է առաջարկել «Հայր եւ որդի Ադամյաններ» ՍՊ ընկերությանն իրականացնել «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») բարեկարգման աշխատանքները՝ առաջին փուլով տրամադրելով 15.828.648 ՀՀ դրամ:

2008 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետի կողմից Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանին տրվել է լիազորագիր՝ Էրեբունի համայնքի «Վարդավառ» զբոսայգում բարեկարգման աշխատանքների պատվիրատուի գործունեությունն իրականացնելու նպատակով: Հիշյալ լիազորագրի հիման վրա Արմեն Հարությունյանը 2009 թվականի հունվարի 20-ին «Հայր եւ որդի Ադամյաններ» ՍՊ ընկերության հետ կնքել է աշխատանքների գնման պայմանագիր, որի հիման վրա հիշյալ ընկերությունն իրականացրել է պայմանագրով նախատեսված աշխատանքները:

Այնուհետեւ, Արմեն Հարությունյանը 2009 թվականի ապրիլի 2-ի եւ 23-ի գրություններով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ Երեւան քաղաքի Սասունցի Դավիթ 87 հասցեում գտնվող «Վարդավառ» զբոսայգու եւ լճի զբաղեցրած տարածքի սահմանների ճշգրտում կատարելու խնդրանքով, որի հիման վրա Երեւանի քաղաքապետի՝ 2009 թվականի մայիսի 27-ի թիվ 5360-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Երեւանի քաղաքապետի՝ 2001 թվականի փետրվարի 22-ի թիվ 138 որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը եւ սահմանվել նոր գլխավոր հատակագիծ, որով «Վարդավառ» զբոսայգու եւ լճի զբաղեցրած տարածքը 201200 քառակուսի մետրի փոխարեն նշվել է 179610 քառակուսի մետր:

Արմեն Հարությունյանի վերոհիշյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին, այն է՝ սահմանված կարգով մրցութային հանձնաժողով չձեւավորելու արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով չեն սահմանվել մրցույթի պայմաններ, այդ թվում՝ վճարի մեկնարկային չափ, չի կազմակերպվել եւ անցկացվել բաց մրցույթ, տարեկան վարձավճարի մեկնարկային նվազագույն՝ 12.500.856 ՀՀ դրամի փոխարեն արդեն իսկ Լիոն քաղաքի միջոցներով բարեկարգվող «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ «ԲԻԴԵՔ» ՍՊ ընկերությանը տրամադրվել է ակնհայտ ցածր՝ 619.655 ՀՀ դրամ գումարով, ինչի արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմինների նորմալ գործունեությունը: Ավելին՝ Արմեն Հարությունյանի նույն գործողությունները համայնքի համար անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, առանձնապես խոշոր չափերով` 166,336,724 ՀՀ դրամի գույքային վնաս՝ նկատի ունենալով, որ հետագա տարիներին վճարվել է տարեկան 619.655 ՀՀ դրամ վարձավճար, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները եւ սահմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված բանաձեւով հաշվարկման արդյունքում վարձակալական հիմունքներով կառուցապատման իրավունքով համայնքի բյուջե առնվազն պետք է վճարվեր տարեկան 12.500.856 ՀՀ դրամ:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ «ՍԵՎ ՇՈՒԿԱ»

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը այս քրեական վարույթի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, հարցաքննության կհրավիրի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյասնին, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, քրեական վարույթի շրջանակներում որոշակի փոխկապակցվածություն կա առողջապահության նախարարի գործունեության հետ։

ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն կոնկրետ քննություն են իրականացնում չգրանցված դեղերի եւ պետական պատվերի բաշխման գործընթացում առկա  չարաշահումների մասով։

Հիշեցնենք, որ նախկինում Անահիտ Ավանեսյանը այլ քրեական վարույթով հարցաքննվել է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  ««Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անցած տարի՝ օգոստոսի 2-ին, գրել էինք, որ հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Վերջինս գնացել եւ հարցաքննվել է որպես վկա ու վերջ։

Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում էին լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի էր մտել։

Ըստ էության, այդպես էլ եղավ։ Առաջիկայում «քովիդ 2019»-ի քրեական վարույթի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։

Հիշեցնենք, որ անցած տարի հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության էր հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին։

Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը. ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հրամանով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ թիրախավորում է ուժայիններին՝ դատախազությանն ու քննչականին՝ մեղադրելով շոուներ կազմակերպելու համար»:

 




Լրահոս