Չեզոքության կողմնակից են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը չպետք է որևէ կերպ անդրադառնար կամ կարծիք հայտներ Ղրիմի դեպքերի շուրջ»,- այս համոզմանն է Առաքելություն կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը: Վերջինիս դիտարկմամբ ` Ղրիմի օրինակը երբեք պետք չէ համեմատել Ղարաբաղի օրինակի հետ:

«Այս ամենի արդյուքնում Ուկրաինան ունեցավ տարածքային կորուստ: Իսկ Ղարաբաղի օրինակը ունիկալ է իր տեսակով»,- նշեց Սուքիասյանը:

Ինչ վերաբերում է 4-ի քաղաքական ֆորմատին, ապա Սուքիասյանը ողջունում է քաղաքական ուժերի համախմբման որոշումը: Նրա խոսքերով ` իրենց կուսակցությունը պատրաստ է իր համեստ միջամտությունն ունենալ այդ որոշման մեջ, եթե, իհարկե, կուսակցությունները հստակ ներկայացնեն իրենց տեսակետերն ու դիրքորոշումները, և պետք է զատեն նպատակները միտումներից:

«Այն, որ նրանք պահանջում են Կառավարության փոփոխություն, դա ոչ մի բան չի տա: Պետք է պահանջ դրվի կառավարության շղթայական փոփոխության: Պետք է նախաձեռնությունն իրականացվի ողջամիտ ժամկետներում, գոնե մինչև ԱԺ-ի գարնանային նստաշրջանի ավարտը»,- հավելեց Սուքիասյանը:




Լրահոս