«ՇՈՈՒ ԵՆ ՍԱՐՔԵԼ». ԱՂԱԶԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է:

 

-Պարո՛ն Աղազարյան, երեկ հայտնի դարձավ, որ Ձեր թիմակցի՝ Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնված քաղաքացուն  դաժան ծեծի են ենթարկել, թքել են երեսին։ Սա տեղի է ունեցել քաղաքացուն ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ  նրա ձեռքերը շղթայված են եղել։ Այս մասին ահազանգել են նաեւ նրա պաշտպանները, նրան տեսակցած ընդդիմադիր պատգամավորները:

-Լկտիաբար ստում են. եթե չկա դատաբժշկական արձանագրություն, ապա լկտիաբար ստում են:

-Պարո՛ն Աղազարյան, բայց քաղաքացին է նրանց հստակ պատմել, թե ինչպես են իր հետ վարվել: Բացի սրանից՝ թե՛ պաշպանները, թե՛ պատգամավորները տեսակցել են քաղաքացուն, տեսել են՝ ինչ վիճակում է նա:

-Նման հայտարարությունները հո բառերով չե՞ն ասվում, գոյություն ունեն համապատասխան ընթացակարգեր. ինչո՞ւ անմիջապես չեն հրավիրել բժշկի, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ պաշտպանները չեն արել, հետեւաբար՝ շոու են սարքում իրենք:

Իրենք ասում են, իրենք էլ այդ ասածին հղում կատարում: Չկա համապատասխան ընթացակարգով բժշկական փորձաքննության զննություն. ես կարող եմ ասել միայն, որ իրենք ստում են:

-Քաղաքացին նաեւ իրեն այցելած ՄԻՊ արագ արձագանքման խմբին է պատմել այս ամենը:

-Ըստ այս քաղաքացու՝ Հակոբ Ասլանյանը հարձակվել էր իր վրա, հենց իր նկարած տեսագրությունն էլ, երբ նայում ենք, ասում է՝ հարձակվել են իր վրա, բայց որեւէ ողջամիտ մարդ, որ նայում է այդ երիտասարդի կողմից արված տեսագրությանը, կարո՞ղ  է նման հետեւություն անել:

-Բայց Հակոբ Ասլանյանն ինքն էր պատմել էր, որ հրել է քաղաքացուն:

-Հակոբ Ասլանյանը չի հերքում, որ հրել է, բայց  քաղաքացին ու իր պաշտպանը հայտարարում են, թե հարձակվել են:

Քանի չկա դատաբժշկական փորձաքննութունը, իմ պատասխանը նույնն է լինելու՝ նրանք լկտիաբար ստում են: Պատկերացնո՞ւմ եք, եթե իսկապես նման բան լիներ, հիմա նրանք հեռախոսներով նկարել էին այդ տղային, կատարված խոշտանգման հետքերը եւ բերել էին բոլորիս աչքն էին «մտցրել»: Հետեւաբար՝ չեմ կարող անհիմն դատողություններ անել:

-Հնարավոր է՝ քաղաքացին չի ցանկացել այդ վիճակում իր լուսանկարները հրապարակվեն:

-Կարող է, իհարկե, այդ դեպքում բժշկի արձանագրություն էլ կարող էր լինել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԿՐԵՄԼԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից: Ավելի վաղ նման տեղեկություն էին հայտնել ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով նաեւ ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ներկայացնող տեսանյութեր:

Նշվում է, որ ռուսական անձնակազմը մի քանի օր առաջ լքել է Դադիվանքի տարածքը: Ըստ ադրբեջանական կողմի՝ համալիրն այժմ հսկում է Ադրբեջանի ոստիկանությունը։

Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում տեղակայվել էր 2020 թվականին՝ 5 տարի ժամկետով: Պայմանավորվածությունների համաձայն՝ այնտեղ են ուղարկվել 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա եւ 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա։ Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ զորախմբի տեղակայման ժամկետը հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգվում է, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ առարկություն չի հայտնում:

Խաղաղապահները, սակայն, գործնականում ձախողել են առաքելությունը, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է:

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է

2018 թվականի մայիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, եւ մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»:

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ շուրջ 6 տարի անց, ոլորտում նույն պատկերն է. քաղաքացիները բողոքում են, որ երբ պետպատվերով դիմում են բուժսպասարկման, պատասխան են ստանում, թե պետպատվերը վերջացել է։ Ու զարմանալի է, թե ինչպես է կատարվում պլանավորումը, բաշխվածությունը, որ տարվա կեսին արդեն այն սպառվում է։

Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ, երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր, պետպատվերով միլիոնավոր դրամների հատկացում էր կատարվում նրա կնոջը պատկանող բժշկական կենտրոնին։

«Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

Հատկացումները, ըստ Առողջապահության նախարարության, եղել են այսպիսին.

a 2017 – 0 դրամ

a 2018 – 25.1 մլն դրամ

a 2019 – 98.9 մլն դրամ

a 2020 – 127.6 մլն դրամ

Բա ասում եք՝ կոռուպցիա չկա:

 

 

«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐ ԿԼԻՆԵՆ»

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Տավուշ՝ ոսկեպարցիների հետ սահմանազատման աշխատանքների մասով քննարկում ունենալու:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում, մանրամասներ հայտնելով հանդիպումից, պատմեց, որ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ 90%-ով համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի հետ՝ մենք մեր տարածքում մնալու ենք նույն դիրքերում. «Փաշինյանն ասել է՝ մի հատվածում միայն կարող է տարածքի փոխանակում անենք՝ համարժեք, այսինքն՝  այնպիսի փոփոխություն, որ միջպետական ճանապարհը մնա մեր վերահսկողության տակ:

Մինչ Ոսկեպար հասնելը մի տարածք կա, որը, ըստ իրենց, ԽՍՀՄ քարտեզով է ադրբեջանական, հիմա ասում են՝ դա մնա մեր վերահսկողության տակ, եռանկյունի հատվածը համարժեք փոխանակում արվի. այսինքն՝ կա համաձայնություն, որ դիրքերի փոփոխություն չի լինելու»:

Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին նաեւ ասել է, որ Ոսկեպարի գնացող ալընտրանքային ճանապարհ կկառուցեն, սակայն բնակիչները չեն համաձայնվել. «Մարդիկ բնականաբար գլխի են ընկել, որ սա միակողմանի զիջման համար նախապատրաստական աշխատանք է:

Մարդիկ ասել են՝ դեմ ենք, թույլ չենք տա, Փաշինյանն էլ ասել է՝ լավ չենք կառուցի:

Նա ասել է նաեւ, որ դիրքերում երկու կողմից էլ սահմանապահներ կլինեն, այսինքն՝ բանակ չի լինի», – պատմեց քաղաքագետը:

Սուրեն Պետրոսյանը շեշտում է՝ երկու կարեւոր ուղերձ կա, որ պետք է արձանագրել. ոսկեպարցիներն այս պահի դրությամբ միանձնյա կարողացել են փոփոխել այս գործընթացը: Ճիշտ է, դա չի ավարտվել, բայց կասեցվել է. «Բոլորը իդեալական հասկանում են, որ սա խաբկանք է, փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, որ ժամանակ շահեն, մոռացության տան, որպեսզի հանրության հետ լավ աշխատանք տանեն, եւ մյուս անգամ նոր տարածքների հանձման դեպքում դիմադրություն չլինի, բայց փաստացի՝ ոսկեպարցիները խնդիր են լուծել»,-ասում է քաղաքագետը:

 

 

 




Լրահոս