ՈԼՈՐՏԸ ՊԵՏՔ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ։

 

Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ որպես կոմիտեի առանցքային գործընկեր՝ կարեւորում է ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը՝ ոլորտային հարցերի վերհանման եւ արդյունավետ լուծումների մշակման առումով։ «Առաջարկում եմ համատեղ աշխատել՝ հրատապ խնդիրների շրջանակը որոշելու եւ օր առաջ լուծելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մշակելով ոլորտի բարեփոխման հետագա քայլերը։ Մեր ցանկությունն ու վճռական մոտեցումն է՝ ապահովել բնագավառի բնականոն զարգացման հնարավորությունը՝ վերացնելով խոչընդոտները, միաժամանակ գնահատելով հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները»,-վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Կառուցապատողները շնորհակալություն են հայտնել Եղիազար Վարդանյանին պատրաստակամության եւ ոլորտի դերակատարների հետ երկխոսությունը գործնական հարթակում պահելու համար։ «Ծանոթ լինելով դեռեւս որպես Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Ձեր մոտեցմանը, այն է՝ գիտական միտքը ծառայեցնել պրակտիկ գործունեությանը՝ լիահույս ենք, որ կոմիտեի հետ մինչ այս ձեւավորված բարձր մակարդակի գործընկերությունը նոր լիցք կստանա։ Ասոցիացիան պատրաստ է համագործակցել ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի թվայնացումը, համալիր փորձաքննության կազմակերպման ձեւի եւ բովանդակության վերանայումն ու հստակեցումը, ինչպես նաեւ քաղաքաշինական թվային կադաստրի ձեւավորումը, որոնց առաջիկայում ձեռնամուխ է լինելու կոմիտեն։ Նա նշել է, որ բարեփոխումներն ամբողջ ծավալով իրականացնելիս անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել քաղաքաշինական գործընթացները կարգավորող իրավական ակտերում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս մի շարք կարեւոր հարցերի, դիտարկվել է նաեւ կառուցապատողների հնարավոր ներգրավումը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման շրջանակում բնակելի ավանի ստեղծմանը, ինչպես նաեւ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տներով ապահովելու գաղափարը։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ «Հայրենյաց Բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը:

Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

 




Լրահոս