ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում բոլոր կողմերի առավելագույն զսպվածության անհրաժեշտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ հաստատել է իր դիրքորոշումը, որը նա հնչեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի վրա Իրանի հարձակման վերաբերյալ, ինչպես նաև նշել է առավելագույն զսպվածության անհրաժեշտությունը», – ասել է Դյուժարիկը։




Լրահոս