
Օդային հարձակման են ենթարկվել իրաքյան իրանամետ «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» խմբավորման հրամանատարական շտաբը և իրաքյան բանակի զրահատանկային շտաբը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ Իրաքում իրանամետ ուժերի վրա հարձակում Իսրայելի պատասխանն է իրաքյան դիմադրության վերջին հարձակումների։
Իրաքի լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրները, իրենց հերթին, հայտնել են, որ օդային հարձակման ենթարկված Կալսո բազան «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» խմբավորման և Իրաքի դաշնային ոստիկանության համատեղ բազան է։ Ռազմական բազան գտնվում է Բաղդադի մոտակայքում։