Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կառավարության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում, պահանջելով, որ այսօրվա իշխանությունները դադարեցնեն Հայաստանի Հանրապետության տարածքների՝ այդ թվում Ոսկեպարի, Տիգրանաշենի հանձնումը, դադարեցնեն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի ստեղծման ծրագիրը, Ադրբեջանի և միջազգային հանրության հետ բանակցել միայն և միայն արցախահայության Արցախ վերադարձի, անվտանգության ապահովման և կարգավիճակի օրակարգով։
Ստեղծված իրավիճակից ելնելով, ArmLur.am-ը կապ հաստատեց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի հետ, պարզելու համար՝ արդյո՞ք նորից սպասվում են ակցիաներ, քանի որ Ադրբեջանը ստացել է իրեն պատկանող 2,5 գյուղերը։
Մեզ հետ զրույցում Չախալյանն ասաց, որ պայմանավորված ստեղծված իրավիճակով վաղը նորից իրազեկման ակցիա են իրականացնելու Մասիս քաղաքում, ժամը 17։00-ին, իսկ հաջորդ օրը Էջմիածնում, ժամը 12։00-ից սկսած։
Աննա Սրապիոնյան