
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն երեկ երեկոյից ակցիա են իրականացնում, նրանք փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:
ArmLur.am-ի հետ կապ հաստատեց Բաղանիսի համայնքի ղեկավար Գևորգ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ իրավիճակ է հիմա այնտեղ. «Այս պահին նոռմալ է։ Չեմ կարող ասել, ինչ են պատրաստվում անել։ Այս պահին հավաքը դադարեցվել է»։
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը, որևէ արձագանք տվել է հավաքին, ասաց՝ «ես չեմ լսել»։
Էմմա Մարտիրոսյան