
Տավուշի Կիրանց գյուղում իրավիճակը դեռ լարված է, գյուղի բնակիչները փակել են ճանապարհը եւ ակցիա են իրականացնում՝ ընդդեմ տարածքային նոր զիջումների:
ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պատմեց, որ ինչ-որ շինարարներ են եկել, չափագրումներ են անում, մարդկանց տները պետք է քանդեն, պատճառաբանում են, թե նոր ճանապարհ պետք է կառուցվի. «Բնակիչները թույլ չեն տալիս նրանց ինչ-որ գործողություն անել:
Գյուղացիները հասկանում են, որ սա վերջն է, եթե ադրբեջանական զորքերը մոտեցան գյուղին, ուղիղ թիրախի տակ են իրենց տները հայտնվելու»-ասաց պատգամավորը:
Քրիստինե Մուշեղյան