
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այս պահին եկել է Կիրանց՝ ակցիա իրականացնող քաղաքցիների հետ հանդիպելու:
Նա մի քանի քաղաքացիներին առաջարկել է առանձին հանդիպում ունենալ գյուղի դպրոցում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի որոշ մանրամասներ, որի համաձայն գործընթացը սկսվում է Տավուշի մարզից։
Քրիստինե Մուշեղյան