
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այս պահին Տավուշի մարզում է: Նա հանդիպել է Կիրանց գյուղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ:
Ղազարյանն ասաց, որ եկել է հասկանալու՝ ինչ մտահոգող հարցեր ունեն բնակիչները ու պատասխանի դրանց:
Նախարար նշեց, որ մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 19-ին ներկա է եղել Անվտանգության խորհրդի նիստին։
«Ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացվել են։ Ձեր հետևում ոչինչ չի լինելու։ Ես օդում բառ ասող չեմ, ինչ հարցեր ունեք, մարզպետը բարձրաձայնել է: Քաղաքացիները նույնպես պետք է ներկա լինեն սահմանազատման աշխատանքներին, ձեր մեջքի հետեւում ոչինչ բի արվելու»,– ասաց Ղազարյանը։
Քրիստինե Մուշեղյան