ԱՄՆ-ի հանդեպ պատժամիջոցների ռուսաստանյան ցանկում են հայտնվել ԱՄՆ նախագահի օգնականներ Դենիել Փֆայֆերը և Բենջամին Ռոդսը, ինչպես նաև` ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Քերոկլայն Աթկինսոնը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` նույն ցուցակում են հայտնվել սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ջոն Մկքեյնը, Դենիել Քոուտսը, սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: