Տավուշցիները հրաժարվում են բացել ճանապարհը. մարզպետի հետ հանդիպումներից դժգոհ են, չեն հավատում նրան. Քրիստինե Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը:

Տավուշ են այցելել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Մհեր Սահակյանը:

ArmLur.am-ին պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պատմեց, որ իրավիճակը Կիրանց գյուղում դեռ լարված է, քաղաքացիներե շարունակում են փակ պակել ճանապարհը՝ պահանջելով չեղարկել տարածքային նոր զիջումների վերաբերյալ պայմանավորվածությունը. «Մարդիկ դրսում են, պարբերաբար մարզպետ Հայկ Ղուլարյանն է գալիս, հանդիպում նրա հետ, համոզում, որ բացեն հանապարհը, բայց քաղաքացիները դժգոհ են նրա հետ հանդիպման արդյունքներից, չեն հավատում նրա ասածներին», – պատմեց Վարդանյանը:

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս