«Ժողովուրդ» օրաթերթը 2023 թվականի հուլիսի 28-ին գրել էր հոդված «ԲՀԿ-ից ՔՊ. Բագրատյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»» վերտառությամբ։
Այս հոդվածի առիթով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել իրականացնել հայտարարագրի համալիր վերլուծություն։
Արդյունքում Հանձնաժողովը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից և նրա ընտանիքի անդամներից պահանջել է պարզաբանում ներկայացված ունեցվածքի և հայտարարագրի մասին։
Պարզաբանումները գտնվում են գնահատման փուլում։
Էմմա Միքայելյան