
Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հայտնել է, որ ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 09:05-ին, Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով։ Համերգը կրում է «Հող և ջուր» խորագիրը:
Տիգրան Համասյանը ելույթ կունենա Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում, ինչի համար այսօր ուղղաթիռով նրա դաշնամուրը հասել է Խուստուփ:
«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ», – գրել է Համասյանը։