Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելի քաղաքացիների և խմբավորումների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի ներգաղթյալների նկատմամբ, հայտնում է Deutsche Welle-ն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ չորս իսրայելցիների և երկու «արմատական» «Lehava» և «Hilltop Youth» խմբավորումների արգելվել է մուտք գործել ԵՄ տարածք և սառեցվել են նրանց ակտիվները՝ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ բռնությունների իրագործելու պատճառով:

Խոսքը «խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի», ինչպես նաև «պաղեստինցիների սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքների ոտնահարման» մասին է։




Լրահոս