
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «X» սոցիալական հարթակի իր էջում հայտնել է, որ ողջունում է ՀՀ-Ադրբեջան ապրիլի 19-ի համաձայնությունը։
«Մենք ողջունում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», – գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ- ադրբեջան սահմանին բանակցությունների արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել սահմանազատման գործընթացի շուրջ։