
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի մեկնարկում Մանասյանն ուժերը չափեց Սլովակիայից Դավիդ Միքալեկի հետ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ 4:0 հաշվով:
Մանասյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին:
Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: