Հայկական ժամանակ. Հիսուն հարկանի պարսկական աշտարակ Երևանի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրաթերթը գրում է, որ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդենթուլիփ» հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, որի արդյունքում այդտեղ վեր խոյանա Երևանի ամենաբարձր՝ 50 հարկանի մի շենք: «Մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և նախագծային մի քանի ինստիտուտներում, հույժ գաղտնի պայմաններում, քննարկվում է այս ծրագիրը: Երևանի կենտրոնում այսպիսի շենք է ուզում կառուցել իրանական մի կիսապետական ընկերություն: Շենքը կոչվելու է «Պերսիա թաուեր» (պարսկական աշտարակ): Մի քանի հարկը լինելու է առևտրային նշանակության, մի քանիսը՝ բնակելի, ավելի քան 10 հարկ՝ հյուրանոց և այլն: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրների` այս նախագծի իրականացման համար իրանական կողմը արդեն կոնկրետ քայլեր է անում համապատասխան պաշտոնյաների շահագրգռելու համար: Այսինքն, ովքեր իրավասու են այս նախագիծը կյանքի կոչելու հետ կապված որոշում կայացնել, կարող են ակնկալել որոշակի «լավ վերաբերմունք»:




Լրահոս