Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն։ Այն կկայանա մայիսի 10-ից 12-ը Ծաղկաձորում՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ։
Ֆորումի կայացման վերաբերյալ ցանկություն ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը հայտնել էին արցախցի երիտասարդները։
«Հայաստան-Արցախ» ֆորումի կազմակերպիչ Լիաննա Մանուկյանը նշում է, որ նման ֆորումները կլինեն շարունակական։ Ֆորումի օրակարգում կլինեն դասախոսություններ, վերլուծություններ, սպորտային մրցույթներ և այլ ծրագրեր։
Հանդիպումներ կկայանան քաղաքական վերլուծաբանների, դիվանագետների, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, մարզաշխարհի, շոուբիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև կրթական ոլորտի մասնագետների հետ։
Ֆորումի ընթացքում մասնակիցների խմբերը կանվանակոչվեն Արցախի տեղանուններով, կներկայացվի արցախյան խոհանոցը։
Լիաննա Մանուկյանը հավելել է, որ կազմակերպչական աշխատանքներին միանալու համար իրենց են դիմել բազմաթիվ արցախյան ՀԿ-ներ, որոնց ներկայացուցիչների տարիքը մասնակցության շեմը չի բավարարում։