Ղազախստանում վեյփերի կիրառումը արգելվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը օրենք է հաստատել, որով արգելվում է վեյփերի, արոմատիզատորների, չծխվող ծխախոտային իրերի տարածումն ու վաճառքը։ Այս մասին հայտնել է Տոկաեւի մամուլի ծառայությունը։

Օրենքը նպատակ ունի, հատկապես երիտասարդության շրջանում, նիկոտին պարունակող նյութերի դեմ պայքարի շրջանակում հավելյալ պրոֆիլակտիկ միջոցառումների հասնել։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին դեռ, Ղազախստանի կառավարությունը որոշում էր կայացրել ամբողջապես արգելել վեյփերը, արոմատիզատորներն ու դրանց համակազմում եղած այլ իրերը։




Լրահոս