![](https://armlur.am/wp-content/uploads/2024/04/04212441aae1c259c148d99de536e7cc25e86e-1.jpg)
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում Մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։
Քաղաքացի Բ. Ա.-ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։ Նա մահացել է։
Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։