
Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմը գրել է X-ի իր միկրոբլոգում․
«Շատ լավ լուր Հայաստանի և Ադրբեջանի, և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
Հայ -ադրբեջանական սահմանազատման մասին պայմանավորվածությունը մեծ առաջընթաց կլինի տարածաշրջանի համար՝ տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների և տարածաշրջանի զարգացման առումով։ Շվեդիան հանձնառու է այս նպատակին»,- գրել է արտգործնախարարը։
Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: