Ապրիլի 25-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:
Նիստի օրակարգում երկու հարց է լինելու՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, կքննարկվի նաեւ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը նույնպես գնալու է խորհրդարան՝ զեկույցը ներկայացնելու:
Ք.Մ.