2023 թվականի ընթաքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված 137 վարույթներից 107-ը կուսակցությունների հաշվետվություններին առնչվող խախտումների վերաբերյալ է։
Հարուցված վարույթներից 22-ը կապված են հայտարարագրերին առնչվող խախտումների հետ։ 3 վարույթ հարուցվել է նվերների ընդունելու խախտման առնչությամբ։ Անհամատեղելիության պահանջներին առնչվող խախտումների վերաբերյալ հարուցվել է 5 վարույթ։
Հայտարարագրման առնչվող խախտումների վերաբերյալ վարույթներից թվով 20-ը վերաբերել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումներին։
Էմմա Միքայելյան