Ընդդիմադիրները կայցելեն Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը ապրիլի 24-ին այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

Այս մասին ArmLur.am-ին հայտնել է «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

ArmLur.am-ը նաև հետաքրքրվեց, արդյո՞ք առաջիկայում սպասվում են ակցիաներ, կապված Տավուշում ստեղծված իրավիճակի հետ, ինչին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ առայժմ չի կարող ասել, քանի որ օր որոշված չէ հաջորդ բողոքի ակցիայի համար։

Աննա Սրապիոնյան




Լրահոս