
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
«Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։